BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գագիկ Ծառուկյան. «Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է»

Գագիկ Ծառուկյան. «Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է»
10.02.2017 | 22:28

Չլուծվող խնդիր չկա, այսօր հայտարարեց Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց հետո իր առաջին ելույթում:
«Տեղյակ եմ բոլոր խնդիրների մասին, քննարկել եմ մեր տնտեսագետների, ֆինանսիստների հետ: Չլուծվող խնդիր չկա, ցանկացած պռոբլեմ իր լուծումն ունի: Նավթ չունենք, գազ չունենք, բայց մոլիբդեն ունենք», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, թե փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի ողնաշարն է, այնինչ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին հարկերից չեն ազատում, որպեսզի կարողանան աշխատել, բիզնեսը զարգացնել:


«Այսօր ամենացավոտ խնդիրը բանկերի խնդիրն է», - ասաց Գագիկ Ծառուկյանը, նշելով, թե գյուղացիները ցածր տոկոսով վարկերից չեն օգտվում: Դրա համար, ըստ նրա, պետությունը պետք է առողջացման ծրագիր ներկայացնի:


«Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորույթյունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: «Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ